AM
15 December 2003 - 13:59 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԵՐԿԱՅԻՍ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՇԽԱՏԻ ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳԻԾԸ

Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիեւի վախճանով երկրի իշխանության բարձրագույն մարմիններում տեղի չեն ունենա որեւէ փոփոխություններ, իսկ նրա որդին եւ հետնորդը` Իլհամ Ալիեւը կջանա շարունակել իր հոր քաղաքական գիծը: «Արմինֆո» գործակալությանը նման կարծիք է հայտնել Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հարցերով հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի քաղաքական համակարգը բավականաչափ անհատականացված է, եւ երկրում խիստ կարեւորվում է հանրապետության նախագահի դերը: Ներկայումս Հայաստանին մտահոգում է մեկ հարց, այն է` որպեսզի Ադրբեջանից չհնչեն ռազմատենչ հայտարարություններ, ասել է խորհրդարանական հանձնաժողովի նախագահը: