AM
12 December 2003 - 17:20 AMT

ՇՈՏԼԱՆԴԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՆԱԼԻՔ ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԿԳԼԽԱՎՈՐԻ ԱԺ ՓՈԽԽՈՍՆԱԿԸ

Դեկտեմբերի 16-20 Շոտլանդիայում կայանալիք Հարավկովկասյան երկրների խորհրդարանական նախաձեռնության համաժողովում Հայաստանի պատվիրակությունը կգլխավորի Ազգային Ժողովի փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Տ. Թորոսյանը, հայկական պատվիրակությունը համաժողովում կներկայացնի ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ Հայաստանի խորհրդարանի քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը: Նշենք, որ համաժողովի ընթացքում Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունները կքննարկեն մի շարք արդիական տարածաշրջանային հարցեր: Մինչդեռ Ադրբեջանական «Ղարաբաղի ազատագրման կազմակերպությունը» (ՂԱԿ) կոչ է արել Միլլի մեջլիսի պատգամավորներին հրաժարվել Շոտլանդիայում կայանալիք հանդիպմանը մասնակցելուց: ՂԱԿ-ի ներկայացուցիչների խոսքերով` «Լինկս» կազմակերպությունը, որը հանդիպման նախաձեռնողն է, «սերտ կապեր է պահպանում Մեծ Բրիտանիայի շատ հայկական կազմակերպությունների հետ»: