AM
12 December 2003 - 14:32 AMT

ՎԵՆԵՏԻԿՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ ՔՆՆԱՐԿՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԸՆՏՐԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Եվրախորհրդի Վենետիկյան հանձնաժողովը դեկտեմբերի 12-13-ին կայանալիք իր լիագումար նիստին քննարկելու է Հայաստանի եւ Վրաստանի ընտրական օրենսդրությունները: Նիստին կմասնակցի Վենետիկյան հանձնաժողովի անդամ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը: Ինչպես տեղեկացնում է ԵԽ մամուլի ծառայությունը, հանձնաժողովի աշխատանքին կմասնակցեն նաեւ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պիտեր Շիդերը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ղեկավար Լուզիուս Վիլդհաբերը: Նշենք, որ լինելով Եվրախորհրդի մարմին, որը տեխնիկական աջակցություն է ցուցաբերում ԵԽ անդամ-պետությունների ազգային օրենսդրական բազայի ստեղծմանը` հանձնաժողովն ավելի վաղ իր ծառայություններն էր առաջարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման ուղղությամբ: