2004 թվականի փետրվարին Ռուսաստանի հարավում կանցկացվի Կովկասի ժողովուրդների համաժողով: Հարավային դաշնային օկրուգում ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցչի տեղակալ Նիկոլայ Սլեպցովի խոսքերով` համաժողովում կքննարկվեն կովկասյան տարածաշրջանի անվտանգության հարցերը, ինչպես նաեւ հարեւան պետությունների հետ փոխհարաբերությունները: Նա պարզաբանել է, որ խոսքը վերաբերում է Ռուսաստանին սահմանակից Վրաստանին, Հայաստանին, Ադրբեջանին: Համաժողովին կմասնակցեն նաեւ հարավային ֆեդերալ օկրուգի սուբյեկտների ղեկավարները: Ն. Սլեպցովը հիշեցրել է, որ նման համաժողով նախատեսվում էր անցկացնել դեռեւս երկու տարի առաջ, սակայն մի շարք պատճառներով այն հետաձգվել է: