ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատը նախօրեին հավանության է արժանացրել օրինագիծ, որի համաձայն` Ազատությանն աջակցության ակտի շրջանակներում 2004 թվականին Հայաստանին կտրամադրվի առնվազն 75 մլն դոլար կազմող օգնություն: Ծրագիրը նախատեսում է նաեւ 2,5 մլն դոլար` Հայաստանի ռազմական ոլորտի ֆինանսավորման համար եւ 900 հազար դոլար` զինվորականների ուսուցման համար: Ինչպես տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը, օրինագծի համաձայն, ԱՄՆ կառավարությունը կտրամադրի նաեւ 5 մլն դոլար, որպես Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնություն: Հետագայում օրինագիծը կքվեարկվի Սենատում: