AM
22 April 2003 - 16:53 AMT

ԹԲԻԼԻՍԻՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ «ԿՈՎԿԱՍՅԱՆ ՔԱՌՅԱԿԻ» ԵՐԿՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՓԱԿ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Ապրիլի 30-ին Թբիլիսիում նախատեսված է «Կովկասյան քառյակ»-ի երկրների խորհրդարանների ղեկավարների` Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանի, Վրաստանի խորհրդարանի ղեկավար Նինո Բուրջանաձեի եւ Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովի հերթական հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են Վրաստանի ԶԼՄ-ները` վկայակոչելով երկրի խորհրդարանի խոսնակին, հանդիպումը կկայանա փակ ռեժիմով եւ մասնակիցները կքննարկեն տարածաշրջանային հրատապ հարցեր: Նշենք, որ այս չափակարգով սա արդեն չորրորդ հանդիպումն է: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ռուսաստանի խոսնակ Սերգեյ Միրոնովը, «Կովկասյան քառյակի» հանդիպումների գործնական արդյունքը դա «վստահելի հարաբերությունների սահմանումն է» չորս հարեւան երկրների խորհրդարանների ղեկավարների միջեւ: