AM
22 April 2003 - 14:09 AMT

ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆՏԵՐՈՒՄ ԿԱՆ ԷԹՆԻԿ ՀԱՅԵՐ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆՑԻ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆԸ

Ադրբեջանի ուղղիչ հաստատություններում բանտարկյալների թվում կան նաեւ էթնիկ հայեր: Այդ մասին Ստեփանակերտում օրերս կազմակերպած «Միջազգային բանտային բարեփոխումներ» թեմայով սեմինարի ընթացքում հայտարարել է Ադրբեջանի իրավապաշտպան կենտրոնի ներկայացուցիչ Էլդար Զեյնալովը: Նրա կարծիքով, ինչպես տեղեկացնում է «Արմինֆո» գործակալությունը, ուղղիչ հաստատությունների դիտարկումները հաճախ օգնում են կանխարգելել մարդու իրավունքների ոտնահարումները: «Բանտերի դիտարկումների հարցը չպետք է քաղաքականացնել, մինչդեր, երբեմն մենք ականատես ենք լինում հենց այդ իրավիճակին»,- հայտարարել է նա: Նշենք, որ սեմինարի աշխատանքին մասնակցել են Ադրբեջանի, Հարավային Օսիայի, ՌԴ Հյուսիսային Կովկասի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԼՂՀ ուղղիչ հաստատությունների ղեկավարներ, Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի ղեկավարը: