AM
2 December 2003 - 18:26 AMT

ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՊԱՇՏՈՆԻՆ ՀԱՎԱԿՆՈՒՄ Է ՄԵԿ ՀԱՅ

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի նախագահի թեկնածու է գրանցել թբիլիսաբնակ Յուրի Մկրտումյանին: Ինչպես տեղեկացնում է «Ա-ինֆո» գործակալությունը, Յու.Մկրտումյանն (1966 թ.ծնված) ավարտել է Թբիլիսիի պոլիտեխնիկական ինստիտուտը, մասնագիտությամբ հիդրոշինարար է, ներկայումս զբաղվում է հասարակական գործունեությամբ: Համաձայն աղբյուրի, հայերենին թեկնածուն տիրապետում է ոչ կատարյալ, չնայած նրա երեխաները հաճախում են Թբիլիսիի հայկական դպրոցներից մեկը: Գործակալությունը նշում է նաեւ, որ Յուրի Մկրտումյանի թեկնածությունը առաջադրած նախաձեռնող խմբի մեջ մտնում են երկու հայ, երկու ռուս եւ մեկ վրացի: Հիշեցնենք, որ Վրաստանում նախագահական ընտրությունները նախատեսված են 2004 թվականի հունվարի 4-ին: