AM
2 December 2003 - 17:01 AMT

ՖՐԱՆՍԻԱՅՈՒՄ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԵՎՍ ՄԵԿ ԽՈՐՀՐԴԱՆԻՇ

Ֆրանսիայի Սարսել քաղաքում օրերս կայացել է «1915 թվականի Ապրիլի 24» փողոցի եւ այնտեղ տեղադրված հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձանի բացումը: Ինչպես բացման արարողությանը նշել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի ողջ տարածքում սփռված հայոց ցեղասպանությանը նվիրված 100-ից ավելի խորհրդանիշները եւս մեկ ապացույց են, որ Ֆրանսիայի կողմից հայոց ցեղասպանության պետականորեն ընդունումը ողջ ֆրանսիացի ժողովրդի կամքի դրսեւորումն էր: Դեսպանը տեղեկացրել է, որ ըստ Ֆրանսիայի արդարադատության նախարարի, այդ երկրի օրենսդրությունը թույլ է տալիս պատասխանատվության ենթարկել հայերի ցեղասպանությունը ժխտողներին: Բացի այդ, Է. Նալբանդյանի խոսքերով` Ֆրանսիայի կրթության նախարարն իր հերթին հայտարարել է, թե հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը կարող է ընդգրկվել երկրի դպրոցական պատմության ծրագրերում: