AM
2 December 2003 - 14:02 AMT

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԻՋՆՈՐԴՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ՄՈՏԱԿԱ ՊԼԱՆՆԵՐԸ

Գտնվելով Մաաստրիխտում ընթացող ԵԱՀԿ երկրների ԱԳՆ ղեկավարների համաժողովին Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը հանդիպեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին: Միջնորդները տեղեկացրել են, որ պատրաստվում են տարածաշրջան այցելել այս շաբաթավերջին: Նրանց խոսքերով` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանի եւ Իլհամ Ալիեւի հետ նրանք նախատեսում են քննարկել երկու երկրների ղեկավարների միջեւ ղարաբաղյան հակամարտութան շուրջ ուղիղ բանակցությունների վերսկսման հնարավորությունը: Հիշեցնենք, որ նման հանդիպումներ չեն կազմակերպվել 2003թ. ի վեր` երկու երկրներում տեղի ունեցած նախագահական ընտրությունների պատճառով: Նշենք նաեւ, որ Մաաստրիխտում համանախագահները հանդիպել են նաեւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւի հետ: