AM
15 Դեկտեմբեր 2011 - 12:52 AMT

EURO-2012 համար քաղաքային տրանսպորտի նորացման ծրագիրը իրագործվում է միայն Խարկովում և Դոնեցկում

EURO-2012 համար քաղաքային տրանսպորտի նորացման ծրագիրը հաջող իրագործվում է միայն Խարկովում և Դոնեցկում, միաժամանակ Կիևում և Լվովում այն գրեթե խափանվեց: Այդ մասին ասել է Ուկրաինայում Եվրոպայի առաջնության ՈւԵՖԱ մրցաշարի տնօրեն Մարկիան Լուբկիվսկին:

«Խարկովն ու Դոնեցկը պատասխանատվությամբ են մոտեցել այդ հարցին: Այստեղ խոսքը գնում է ինչպես մրցաշարի ընթացքում, այնպես էլ դրանից հետո մարդկանց տրանսպորտով ապահովելու մասին: Լվովում և Կիևում այն անհաջողության մատնվեց»,- Լուբկիվսկու խոսքը հաղորդում է podrobnosti.ua:

Նա ընդգծել է, որ Լվովում շարժակազմը, որը EURO-2012 հյուրերին տեղափոխելու է օդանավակայանից քաղաքային ենթակառույցներ, կազմում է 40 մեքենա:

Համաձայն EURO-2012 հյուրնկալող քաղաքների հասարակական տրանսպորտի նորացման ծրագրի, պլանավորվում էր գնել ավելի քան 2 հազար միավոր տրոլեյբուս և ավտոբուս Կիևի, Լվովի, Դոնեցկի և Խարկովի համար, սակայն այս ծրագիրը դանդաղ տեմպերով է ընթանում, իսկ դրանք չեն համապատասխանում առաջնության անցկացման նախապատրաստական ժամկետներին: