AM
21 April 2003 - 17:58 AMT

ՆԱՏՕ-ԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱՆԴԱՄԱԿՑԵԼՈՒ ՀԱՐՑԸ ԿԱՐՈՂ Է ՔՆՆԱՐԿՎԵԼ ՄԱՅԻՍԻՆ ՎԱՇԻՆԳՈՆՈՒՄ

ՆԱՏՕ-ին Ադրբեջանի անդամակցելու հարցը կարող է քննարկվել մայիսին` երկրի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի Վաշինգթոն կատարելիք այցի ընթացքում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ինքը Աբիեւը: Նրա խոսքերով, այցի ընթացքում, որը կկայանա Պենտագոնի ղեկավար Դոնալդ Ռամսֆելդի հրավերով, տեղի կունենան երկկողմ խորհրդատվություններ: Ս. Աբիեւն ավելացրել է, որ ԱՄՆ կողմից ստացվել են «բազմաթիվ առաջարկություններ», որոնց վրա այժմ աշխատանք է տարվում: