Վլադիվոստոկում իր պարտականությունների կատարումն է ստանձնել Հայաստանի պատվավոր հյուպատոս Ապրես Ոսկանյանը: Ինչպես տեղեկացնում են Ռուսաստանի ԶԼՄ-ները, Հայաստանի հյուպատոսությանը տրամադրված է հատուկ շինություն քաղաքի կենտրոնում: Նշենք, որ ներկայումս ակտիվորեն վերականգնվում է Վրադիվոստոկի հայկական եկեղեցին, որը գործել է դեռեւս 1917 թվականի հեղափոխությունից առաջ: