Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպան Էլդար Զեյնալովի կողմից հայտնված մի շարք տեսակետներ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հարուցել են պաշտոնական Բաքվի դժգոհությունը: Օրերս, ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, Ստեփանակերտում ոչ կառավարական կազմակերպությունների համաժողովի շրջանակներում ԼՂՀ արտգործնախարար Աշոտ Ղուլյանի հետ հանդիպման ժամանակ Է.Զեյնալովն նշել է, որ նախկինում լինելով Լեռնային Ղարաբաղում, համոզվել է, որ ԼՂՀ-ն աստիճանաբար յուրացնում է եվրոպական չափանիշները, զարգացնում քաղաքացիական հասարակությունը: Ինչպես նշել է այդ առիթով մեկ այլ ադրբեջանցի իրավապաշտպան, Ժողովրդավարության եւ մարդու իրավունքների կոմիտեի նախագահ Չինգիզ Գանիզադեն, մասնակցելով «այդ համաժողովին, Զեյնալովն իր անհարգալից վերաբերմունք է արտահայտել ղարաբաղյան պատերազմում զոհվածների հիշատակի նկատմամբ»: