Հայաստանի նախագահին առընթեր մարդու իրավունքների հարցերի հանձնաժողովն անհրաժեշտ է համարում ՀՀ Քրեական օրենսգրքում ավելացնել հոդված` Հայոց ցեղասպանության փաստը հերքելու համար պատասխանատվություն սահմանելու վերաբերյալ: Ինչպես նշում է «Արմինֆո» գործակալությունը, հանձնաժողովը անհրաժեշտ է համարում այս հարցում եւս ՀՀ օրենսդրությունը ներդաշնակեցնել միջազգային չափանիշներին: Փոփոխության համաձյան, Արեւմտյան Հայաստանում եւ Oսմանյան Թուրքիայի տիրապետության տակ եղած այլ տարածքներում Հայոց ցեղասպանության փաստի հերքումը, կամ արդարացումը, պետք է պատժվեն տուգանքով կամ մեկ տարի ազատազրկմամբ: Եթե ցեղասպանության ժխտման դեպքերը կատարվել են օտարերկրյա պետության տարածքում, օտարերկրյա կազմակերպության կամ նրանց ներկայացուցչի առաջադրանքով, ապա դրանք կատարած անձինք պետք է պատժվեն ազատազրկմամբ մինչեւ երեք տարի ժամկետով: