Այսօր Կիեւում նախատեսվում է անցկացնել ԱՊՀ անդամ-երկրների արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) արտահերթ նիստը: Ինչպես տեղեկացնում է «Նովոստի» ռուսաստանյան գործակալությունը, հանդիպման նախաձեռնող է հանդես եկել ԱՊՀ ԱԳՆԽ գործող նախագահ, Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Կոնստանտին Գրիշչենկոն: Օրակարգում մեկ հարց է` Վրաստանում ստեղծված իրավիճակը: Ակնկալվում է, որ օրերս Թբիլիսի եւ Բաթումի այցելած Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Իգոր Իվանովը կտեղեկացնի իր ԱՊՀ գործընկերներին նախագահ Էդուարդ Շեւարդնաձեի հրաժարականից հետո այդ երկրում ստեղծված իրավիճակի մասին: Հանդիպմանը Հայաստանը կներկայացնի ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Թաթուլ Մարգարյանը: