AM
25 November 2003 - 17:36 AMT

ՌՈՒՍ-ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ՎՆԱՍԻ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ՀԱՎԱՍՏԻԱՑՐԵԼ Է ԻԳՈՐ ԻՎԱՆՈՎԸ

Ռուսաստանի եւ Հայաստանի ռազմատեղնիկական համագործակցությունը չի վնասի Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Իգոր Իվանովը` իր ադրբեջանցի գործընկեր Վիլայաթ Գուլիեւի հետ Մոսկվայում հանդիպման ընթացքում: «Այդ համագործակցության շրջանակներում Ռուսաստանը չի արել եւ չի անի ոչինչ, ինչը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի ազգային անվտանգությանը»,- հայտարարել է Ի.Իվանովը, տեղեկացրել է ՌԻԱ «Նովոստին»: