Մարդինում (Թուրքիա) շարունակվում է կանանց շախմատի աշխարհի թիմային առաջնությունը: 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը հերթական պարտությունն է կրել, այս անգամ Հնդկաստանից 0,5:3,5 հաշվով:
Հայստանի հավաքականի կազմում Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել: Մրցակիցներին զիջեցին Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանն ու Նելլի Աղինյանը:
Հայ շախմատիստուհիները վաստակել են 6 միավոր և նահանջել են 8-րդ տեղը: Միանձնյա առաջատարը Չինաստանի հավաքականն է 13,5 միավորով, Հնդկաստանն ունի 13 միավոր և 2-րդ տեղում է, իսկ Ռուսաստանը 9,5 միավորով 3-րդ տեղում է: 5-րդ տուրում Հայաստանի հավաքականը կխաղա Թուրքիայի հետ, որը 7,5 միավորով 6-րդ տեղում է:






