AM
25 November 2003 - 13:58 AMT

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԱԼՖՈՐՎԻԼ ՔԱՂԱՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՍՏԱՑԵԼ Է ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆՎԱՆՈՒՄ

Ֆրանսիական Ալֆորվիլ քաղաքի հրապարակներից մեկը երեկ անվանակոչվել է Օշականի` ի նշան Հայաստանի Օշական քաղաքի հետ եղբայրացման: Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, Ալֆորվիլում այն թվով երկրորդ «հայկական» հրապարակն է` Աշտարակի հրապարակից հետո: Միջոցառմանը մասնակցել են Ալֆորվիլի քաղաքապետ Ռընե Ռուքեն, ինչպես նաեւ Հայաստանի Արագածոտնի մարզի եւ Օշական քաղաքի ղեկավարությունը: