AM
24 November 2003 - 14:03 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑՈՂ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՏԵՂԻ ՀԱՅԵՐԻ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ԴԵՌԵՎՍ ԱՆՀԱՅՏ Է

Վրաստանի քաղաքական ուժերի ընդդիմադիր դաշինքի ղեկավար Միխաիլ Սահակաշվիլին երեկ հանրահավաքի ժամանակ հայտարարել է, թե երկրում ծավալված շարժմանը սատարում են նաեւ բոլոր ազգային փոքրամասնությունները: Նա նշել է, որ իրենց աջակցում է նաեւ Ախալքալաքի շրջանի հայությունը, որի պատվիրակությունը, նրա խոսքերով, ներկա է հանրահավաքին: Սակայն Թբիլիսի Ախալքալաքի ներկայացուցիչների ժամանման եւ այն մասին թե ինչպիսի պատվիրակությամբ են նրանք ներկայացել առավել ստույգ տեղեկություններ չկան: Մինչդեռ, նորընտիր խորհրդարանի Սամցխե-Ջավախքից ընտրված 3 հայ պատգամավորները չեզոք դիրք են զբաղեցնում եւ ընդգրկված չեն Վրաստանում ընթացող իրադարձություններում: Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն պաշտոնաթող է եղել: Նրա խոսքերով, տվյալ որոշումը նա կայացրել է երկրում արյունահեղությունից խուսափելու համար: Այժմ Վրաստանի ղեկավարի պարտականությունները կատարում է Նինո Բուրջանաձեն` որպես խորհրդարանի խոսնակ: Հետագայում նախատեսվում է նախապատրաստություն նոր խորհրդարանական եւ նախագահական ընտրություններին: