AM
22 November 2003 - 14:36 AMT

ԱՄՆ ՀԱՅԵՐԸ ՆՇԵԼ ԵՆ ՆՅՈՒ ՅՈՐՔԻ ՍՈՒՐԲ ՎԱՐԴԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ 35-ԱՄՅԱԿԸ

Հարյուրավոր հայ հավատացյալներ ողջ Ամերիկայից հավաքվել էին օրերս Նյու Յորքի Սուրբ Վարդան եկեղեցում` նշելու նրա օծման 35-ամյակը: Այդ օրը տեղի է ունեցել հանդիսավոր պատարագ, այնուհետեւ կայացել է տաճարի ճակատային մասում տեղադրված հուշատախտակի բացման արարողությունը, որտեղ նշված են այն մարդկանց անունները, որոնք մասնակցել են ԱՄՆ հայերի համար կարեւոր մշակութային եւ հոգեւոր կենտրոնի շինարարությանը եւ պահպանմանը: Միջոցառման շրջանակներում ցուցադրվել են տաճարի ստեղծման եւ հետագա գործունեության մասին պատմական նյութերի ցուցադրությունը: