ԱՄՆ-ն մտադիր չԷ ռազմակայններ տեղակայել Հարավային Կովկասի որեւէ երկրի տարածքում: Այդ մասին, «Մեդիամաքս» գործակալության հաղորդագրության համաձայն, այսօր Երեւանում հայտարարել է Եվրոպայում ամերիկյան զորքերի փոխհրամանատար, գեներալ Չարլզ Վոլդը` նման հաղորդագրությունները անվանելով «շահարկումներ»: «Մեր նպատակը երկխոսության հաստատումն է, այլ ոչ թե ռազմակայանների կառուցումը», – ընդգծել է նա: Գեներալի խոսքերով, «ելնելով աշխարհում ստեծված նոր իրավիճակից, ԱՄՆ-ն հնարավորություն է ստացել գործընկերներ գտնել այն տարածաշրջաններում, որտեղ երբեք այդպիսիք չի ունեցել»: «Այդ գործընկերների թվում են նաեւ Հարավային Կովկասի երկրները», – հայտարարել է նա: «Նման գործընկերությունը կարող է զարգանալ երկխոսության եւ համատեղ զորավարժությունների անկացման ճանապարհով», – ասել է Վոլդը: Նման գործընկերության հիմնական նպատակը, գեներալի խոսքերով, միջազգային ահաբեկչության դեմ պայքարն է: Ընդ որում նա հանդես է եկել Հարավային Կովկասի երեք երկրների, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Թուրքիայի մասնակցությամբ միացյալ զորախմբի ձեւավորման օգտին, որը կհակազդի նոր մարտահրավերներին, մասնավորապես` ահաբեկչության սպառնալիքին: