AM
19 November 2003 - 17:13 AMT

ԲԱՔՈՒՆ ՓՈՐՁՈՒՄ Է ՄԵՂՄԵԼ ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ՈՉ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՔԱՅԼԸ

Ադրբեջանի նախագահը չի ընդունել ԵԽԽՎ մոնիտորինգի խմբի պատվիրակությանը միմիայն տեխնիկական պատճառներով եւ պետք չէ փորձել բացատրել այդ փաստն այլ հանգամանքներով: Այդ մասին «Թուրան» գործակալությանն է հայտարարել ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության նոր ղեկավար Սամեդ Սեիդովը: Նշենք, որ պատվիրակությունը գտնվում էր Բաքվում Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը ուսումնասիրելու նպատակով: