«Կովկասյան քառյակի» երկրների`Ռուսաստանի, Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդները կհանդիպեն նոյեմբերի 26-ին Մոսկվայում: Ինչպես հաղորդել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի մամլո դիվանում, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Ալլահշուքյուր Պաշա-զադեն, Համայն Վրաստանի Կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդը եւ Մոսկվայի ու Համայն Ռուսիո Պատրիարք Ալեքսի Երկրորդը այլ հարցերի թվում, կքննարկեն տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտությունների կարգավորման ուղիները: Նշենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդների վերջին հանդիպումը` Ալեքսի Երկրորդի միջնորդությամբ, կայացել է 2000 թվականին, իսկ նման ձեւաչափով դա առաջին հանդիպումն է: