Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգային կոմիտեի զեկուցող Անդրեաս Գրոսսն այսօր Բաքվում հայտարարել է, որ ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում կարող է հարց բարձրացվել` այդ կազմակերպությունից Ադրբեջանի հեռացման մասին: Նրա խոսքերով` ԵԽԽՎ անդամների մեծ մասը «ցնցված են Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններից»: Ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, Գրոսսը տեղեկացրել է, որ մտադիր է նախագահ Իլհամ Ալիեւին հանձնել առաջարկների մի փաթեթ, որոնց կատարումը կարող է կանխել Ադրբեջանի նկատմամբ բացասական որոշման ընդունումը: