AM
18 November 2003 - 17:19 AMT

ՀԱՊԿ ԵՐԿՐՆԵՐԻ ԱԳՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ ՀԱՎԱՔՎՈՒՄ ԵՆ ԽՈՐՀՐԴԻ

Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը այսօր երեկոյան կմեկնի Բիշքեկ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով: Նոյեմբերի 19-ին կայանալիք համաժողովի օրակարգում ընդգրկված են Աֆղանստանում ստեղծված իրավիճակի, ՀԱՊԿ եւ ՆԱՏՕ երկխոսության եւ փոխհարաբերությունների հարցեր: