Ռումինիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը առանձնազրույց է անցկացրել ռումինացի իր գործընկեր Իոն Իլիեսկուի հետ: Ինչպես տեղեկացնում են ռումինական ԶԼՄ-ները, այդ հանդիպման ավարտից հետո կայացել են ընդլայնված կազմով հայ-ռումինական բանակցություններ, որոնց մասնակցել են երկու երկրների մի շարք նախարարությունների ղեկավարներ: Բանակցությունների արդյունքում ստորագրվել է երկու համաձայնագիր` դիվանագիտական եւ ծառայողական անձնագիր ունեցող անձանց համար մուտքի վիզա ստանալու անհրաժեշտության վերացման մասին եւ արդյունաբերական սեփականության պաշտպանության բնագավառում համագործակցության վերաբերյալ: