Պոլսո հայ պատրիարք Մեսրոպ Մուտաֆյան արքեպիսկոպոսը խիստ ձեւով դատապարտել է թուրք իսլամականների կողմից Ստամբուլի հրեական սինգոգների անցյալ շաբաթ օրն իրականացրած պայթյունները: Նշենք, որ ահաբեկչության կապակցությամբ նախօրեին Թուրքիա է ժամանել Իսրայելի ԱԳՆ ղեկավար Սիլվան Շալոմը, որն, ինչպես տեղեկացնում են թուրքական ԶԼՄ-ները, առաջարկել է Անկարային Իսրայելի հատուկ ծառայությունների աջակցությունը տվյալ
պատահարի հետաքննությունում: Հիշեցնենք, որ պայթյունների հետեւանքում զոհվել է 20 մարդ, շուրջ 300-ը ստացել են վնասվածքներ, որոնցից 77-ը դեռեւս հոսպիտալիզացված են: Ահաբեկչության կազմակերպման կասկածանքով Թուրքիայի ոստիկանության կողմից ձերբակալվել էին չորս մարդ, որոնք ավելի ուշ ազատ են արձակվել: