AM
15 November 2003 - 17:54 AMT

ԱՄՀ ՂԵԿԱՎԱՐԸ ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՏԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՇԽՈՒԺԱՑՄԱՆ ԳՈՐԾԸ

Արժույթի Միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Հյորսթ Քյոլերը առաջարկել է Ռուսաստանի կառավարությանը պատասխանատվություն ստանձնել Հայաստանի եւ Միջին Ասիայի հանրապետությունների տնտեսությունների աշխուժացման համար: Ինչպես հաղորդում է «Ստրանա.ռու»-ն, օրերս պատասխանելով լրագրողների հարցերին` նա բարձր է գնահատել հետխորհրդային տարածքում Ռուսաստանի ազդեցությունը: Ընդ որում Հ.Քյոլերը խոստացել է, վերադառնալով Վաշինգտոն, համապատասխան հրահանգ տալ ԱՄՀ-ի համապատասխան բաժնին Միջին Ասիայի երկրների եւ Հայաստանի տնտեսական աճի ապահովման վերաբերյալ որոշակի երաշխավորություններ նախապատրաստելու նպատակով, եւ այդ մշակումները հանձնել Ռուսաստանի կառավարությանը: Հիշեցնենք, որ այս շաբաթվա սկզբին Հ.Քյոլերը եղել է Հայաստանում եւ հանդիպել է երկրի վարչապետի հետ: