Երեւանի «Քվանթ» կրթահամալիրի չորս սաներ օրերս հաղթել են Ստոկհոլմում տեղի ունեցած Աստղագիտական միջազգային օլիմպիադայում: Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Արտավազդ Մինասյանը, Դավիթ Աղամալյանը արժանացել են երկու առաջին, մեկ երրորդ եւ մեկ «հատուկ» կարգի դիպլոմների: Օլիմպիադային մասնակցել է 16 թիմ աշխարհի 14 երկրներից: Ինչպես հաղորդել են «Քվանթ» կրթահամալիրում, օլիմպիադայում հաղթելուց հետո պատանի աստղագետները Եվրոպայի մի շարք երկրների բուհերից սովորելու առաջարկներ են ստացել: