AM
14 November 2003 - 18:26 AMT

ՇԵՎԱՐԴՆԱՁԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԽՆԴՐԵԼ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԸ

Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանն այսօր հերքել է լուրերն այն մասին, որ Վրաստանի նախագահ Էդուարդ Շեւարդնաձեն օգնություն է խնդրել Հայաստանի ղեկավարությունից` Վրաստանում ստեղծված բարդ ներքաղաքական իրադրությունը կարգավորելու համար: Ինչպես հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը, այցով Մոսկվայում գտնվող Վ.Օսկանյանը հայտարարել է, որ դա ընդամենը ասեկոսներ են: Նախարարը պարզաբանել է, որ երկու երկրների ղեկավարների միջեւ կայացած հեռախոսազրույցը, ինչպես նաեւ Աջարիայի ղեկավար Ասլան Աբաշիձեի այցելությունը Երեւան թելադրված էին «Վրաստանում իրավիճակի մասին տեղեկատվություն ստանալու ցանկությամբ»: