Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Րյաբովը մտացածին է անվնել արտերկրում տարածված այն կարծիքը, թե երկրի նորընտիր նախագահ Իլհամ Ալիեւը Ռուսաստանի դրածոն է: «Ալիեւը նախագահ է դարձել ադրբեջանական ժողովրդի կամքի արտահայտության արդյունքում»,- ընդգծել է դիվանագետը: Միեւնույն ժամանակ, ռուսական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, Րյաբովը նշել է, որ «Ադրբեջանի ինքնիշխանությունը եւ արտաքին քաղաքականությունը ի տարբերություն որոշ հարեւանների հարգանք է ներշնչում Ռուսաստանին, քանի որ դա վկայում է կանխատեսելիության, երկարաժամկետության եւ հուսալիության մասին»: «Մեզ համար կարեւոր է, որ Ադրբեջանը ջանում է թույլ չտալ այնպիսի իրավիճակներ, երբ ինքը կարող է մանրուն դրամ կամ ինչ-որ օտարերկրյա ռազմական ուժերի կիրառման կետ դառնալ»,-ասել է ռուս դիվանագետը: