AM
14 November 2003 - 15:02 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է ԻՐ ՍԱԿՐԱՎՈՐՆԵՐԻՆ ԻՐԱՔ ՈՒՂԱՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Հայկական կողմը ակտիվ բանակցություններ է վարում ԱՄՆ-ի եւ Իրաքին հարեւան երկրների հետ հայ սակրավորներին Իրաք ուղարկելու վերաբերյալ: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նրա խոսքերով, բանակցությունները, մասնավորապես, տարվում են տվյալ գործողությունը իրագործելու համար իրավական հիմք ստեղծելու նպատակով: Ընդ որում նախարարը դժվարացել է պատասխանել, թե երբ կավարտվեն բանակցությունները: