AM
14 Հունվար 2012 - 07:49 AMT

Գարրի Կասպարովը Վեյկ ան Զեեի մրցաշարի ապագա հաղթող է համարում Լևոն Արոնյանին կամ Մագնուս Կարլսենին

Վեյկ ան Զեեի գերմրցաշարեի եռակի մասնակից ու հաղթող, աշխարհի նախկին չեմպիոն Գարրի Կասպարովը խոստովանել է, որ մրցաշարի ապագա հաղթողներ է համարում Լևոն Արոնյանին կամ Մագնուս Կարլսենին՝ գնահատելով շախմատիստների ընդհանուր շանսերը ավելի բարձր, քան մյուս բոլոր մասնակիցներինը միասին վերցրած, հայտնում է chess-news.ru-ն:

Վեյկ ան Զեեի մրցաշարը մեկնարկում է հունվարի 14-ին, գլխավոր մրցանակի համար կպայքարեն 14 գրոսմայստերներ: Առաջին տուրում Լևոն Արոնյանը սևերով կխաղա Սերգեյ Կարյակինի (Ռուսաստան) հետ, իսկ Կալսենը (Նորվեգիա) սպիտակներով կպայքարի Վուգար Գաշիմովի դեմ (Ադրբեջան): Հաղթողի անունը հայտնի կդառնա հունվարի 29-ին: