AM
14 November 2003 - 14:01 AMT

ԱՄՆ-Ն ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ԸՆԴԼԱՅՆԵԼ ՆԱՏՕ-Ի ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ

ՆԱՏՕ-ն պետք է քննարկի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագիրը Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի երկրների վրա կենտրոնացնելու հնարավորությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Մարկ Գրոսմանը` ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական Վեհաժողովի նիստում: Հիշեցնենք, որ հոկտեմբերին ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպան Նիկոլաս Բարնսը հայտարարել էր, որ անհրաժեշտ է ընդլայնել ՆԱՏՕ-ի ազդեցությունը Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում: «Այդ երկրները չեն կիսում բոլոր այն ժողովրդավարական արժեքները, որոնց մենք հավատարիմ ենք Հյուսիսատլանտյան Դաշինքում, սակայն ռազմավարական հեռանկարում նրանք ցանկանում են մասնակցել խաղաղապահ գործողություններին եւ հակամարտությունների կանխարգելմանը: Նրանք մեր գործընկերներն են, եւ մենք պետք է օգնենք նրանց այդ գործում»,- ասել էր Ն.Բարնսը: