Ուկրաինայի նախագահ Լեոնիդ Կուչմայի հրամանագրով Կիեւում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը պարգեւատրվել է երկրորդ աստիճանի Պատվո շքանշանով: Նշենք, որ Հ.Սիլվանյանը օրերս ավարտել է իր դիվանագիտական առաքելությունը Ուկրաինայում, որը սկսվել էր դեռեւս 1996 թվականին: Նոյեմբերի 10-ին հանձնելով պարգեւը դեսպանին` Լ.Կուչման նշել է նրա մեծ անձնական ներդրումը հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացման գործում: