Երեկ կարճատեւ այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի Աջարիայի ինքնավարության ղեկավար Ասլան Աբաշիձեն, որը հանդիպեց ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին առնչվող հարցեր: Անդրադառց է եղել նաեւ հայ-վրացական համագործակցության զարգացման, մասնավորապես, Հայաստանի ու Աջարիայի միջեւ համատեղ տնտեսական ծրագրերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաեւ Աջարիայի հայ համայնքի կյանքին վերաբերող հարցերին: Երեւանից Ասլան Աբաշիձեն մեկնել է Բաքու Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու նպատակով: