AM
11 November 2003 - 17:20 AMT

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵԿՆԵԼ Է ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ` ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԱՊՀ ՄԻՋԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԻՆ

Այսօր Հայաստանի խորհրդարանի պատվիրակությունը նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ մեկնել է Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հերթական 22-րդ նիստին: Ինչպես հաղորդել են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունում, եռօրյա այցի ընթացքում հայ խոսնակը հանդիպումներ կունենա Լենինգրադի մարզի տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարների հետ: Համաժողովի շրջանակներում նախատեսված են հանդիպումներ Տաջիկստանի խորհրդարանի ստորին պալատի նախագահ Սայդուլլո Խայրուլոեւի, Ղազախստանի Սենատի նախագահ Օրալբայ Աբդիկարիմովի, Բելառուսի Ազգային ժողովի նախագահ Գենադի Նովիցկու հետ: Ա. Բաղդասարյանը կհանդիպի նաեւ Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Համաժողովի շրջանակներում տեղի կունենա նաեւ գիտաժողով «ԱՊՀ երկրների համագործակցության կատարելագործումը միջազգային ահաբեկչության եւ նրա ֆինանսավորման դեմ» թեմայով: