Այսօր Հայաստանի Նախագահ Ռոբերտ Քոչարյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի ղեկավար Էդուարդ Շեւարդնաձեի հետ: ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդման համաձայն` կողմերը քննարկել են Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին առնչվող մանրամասներ: Ռ. Քոչարյանը հույս է հայտնել, որ իրավիճակը կկայունանա հնարավորին կարճ ժամանակահատվածում` նշելով, որ քաղաքական կայունությունն անհրաժեշտ է ոչ միայն Վրաստանի, այլեւ` Հայաստանի ու ողջ տարածաշրջանի համար: