Անդրկովկասում ռուսական զորախումբը (ԱՌԶԽ) եւ ռազմակայանները Վրաստանի Բաթումի եւ Ախալքալակի քաղաքներում աշխատում են «սովորական ռեժիմով», տեղեկացրել է «Նովոստի» լրատվական գործակալությանը ԱՌԶԽ մամուլի կենտրոնի պետ Ալեքսանդր Լուցկեւիչը: «Ոչ մի հրաման բարձր պատրաստականության մասին մենք չենք ստացել: Վրաստանում ներքաղաքական իրավիճակը մեզ բոլորովին չի վերաբերվում: Միակ միջոցը, որը մենք ձեռնարկել ենք, դա այն է, որ հանձնարարարականներ ենք տվել ռուսաստանյան զինվորականներին քիչ դուրս գալ ռազմակայանի սահմաններից»,- ասել է Լուցկեւիչը: