Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Միրոնովը ծաղկեպսակ է դրել հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին: Հուշահամալիրի տարածքում նախարարը ծառ է տնկել ի հիշատակ 1915 թվականի ողբերգական իրադարձությունների: «Այցելելով հուշահամալիր գիտակցում ես այն խորը ողբերգությունը, որն ապրել է հայ ժողովուրդը: Այդ համալիրում ընդմիշտ միացել են հայ ժողովրդի ողբերգության, վշտի, քաջության, արդարության, հավատի եւ հույսի խորհրդանիշները»,- գրել է Ս. Իվանովը կարծիքների գրքում: