Մինչեւ տարեվերջ հայ-իրանական համատեղ ձեռնարկությունը կսկսի գլանակների արտադրությունն Իրանում: Այդ մասին «Արմինֆո» գործակալությանն է հաղորդել Գրանդ-հոլդինգի կազմում ընդգրկված «International Masis ՁՈbac» ընկերության տնօրեն Միքայել Վարդանյանը: Նրա խոսքերով, արտադրությունը հիմնված կլինի ինչպես հայկական, այնպես էլ իրանական հումքի վրա: Արտադրանքը կիրացվի ոչ միայն Իրանում, այլեւ տարածաշրջանի մյուս երկրներում: Ըստ աղբյուրի, մինչ այժմ շուրջ 1,5 մլն դոլար է ներդրվել ձեռնարկությունում, սակայն դեռ պետք է կատարվի վերջնական բաժնեմասային վերահաշվարկ: Ձեռնարկության նախնական հզորությունը կազմում է տարեկան 1 մլրդ գլանակ, հաղորդել է Մ.Վարդանյանը: