AM
10 November 2003 - 14:59 AMT

ԱՄՀ ՏՆՕՐԵՆԸ ՄՏԱԴԻՐ Է ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿՈՂՄԻ ՀԵՏ ՔՆՆԱՐԿԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՀԱՐՑԸ

Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման խնդիրն են քննարկել այսօր Երեւանում Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր տնօրեն Հորսթ Քյոլերն ու Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: ՀՀ կառավարության մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Հ.Քյոլերը իր մտահոգությունն է հայտնել նման երեւույթի առնչությամբ` անվանելով այն «անբնական եւ չխրախուսվող ԱՀՄ-ի կողմից»: Նա հայտարարել է, որ վերադառնալով Վաշինգտոն, կքննարկի այդ հարցը ԱՄՀ-ում Թուրքիայի ներկայացուցչի հետ: Ինչպես իր հերթին հայտարարել է Անդրանիկ Մարգարյանն, եթե չլիներ Թուրքիայի կողմից շրջափակումը, Հայաստանի տնտեսական ցուցանիշները եւ զարգացման տեմպերն ավելի տպավորիչ կլինեին: