AM
19 Հունվար 2012 - 07:54 AMT

Մոսկվան ու Վաշինգտոնը քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման առաջխաղացման հեռանկարները

Ռուսաստանի ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինը հունվարի 17 Վաշինգտոնում ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնիհետ քննարկել է ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ընթացքում Կարասինն ու Գորդոնը անդրադարձել են ղարաբաղյան և մերձդնեստրյան հակամարտությունների կարգավորման առաջխաղացման հեռանկարներին:

Քննարկվել են նաև ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող Ռուսաստանի և ԱՄՆ հարաբերությունները Բելառուսի, Ուկրաինայի, Մոլդովայի և Անդրկովկասի պետությունների հետ, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում:

Հունվարի 23-ին Սոչիում կկայանա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր: