Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունների տասնամյա բուքսումն այժմ` բոլոր ձգձգումների ավարտից հետո, պահանջում է կտրուկ ակտիվացնել կողմերի եւ միջնորդների ջանքերը: Ինչպես տեղեկացնում է «Ռեգնում» տեղեկատվական գործակալությունը, նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահի ղարաբաղյան կարգավորման հարցերով նախկին հատուկ ներկայացուցիչ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Շատ ցանկալի է, ընդգծել է նա, որպեսզի Ադրբեջանի նորընտիր նախագահն ու Հայաստանի ղեկավարն առաջին իսկ հանդիպումների ժամանակ, եթե նույնիսկ չկարողարան կարգավորումը մեռյալ կետից շարժել, ապա գոնե կարողանան ուրվագծել այն, ելնելով նախքինում Հեյդար Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի քննարկվածից: Միեւնույն ժամանակ, դեսպանի կարծիքով, հարկավոր է նախապես պատրաստել բանակցությունների շարունակման «ապահովագրիչ պլան»` այն դեպքում, եթե Ռոբերտ Քոչարյանը եւ Իլհամ Ալիեւը կրկին փակուղու հանդիպեն: Դիվանագետի կարծիքով, նրանց ամենաարժեքավոր ավանդը կլինի այնպիսի քաղաքական կամքի դրսեւորումը, որը կազդարարի (համատեղ կամ առանձին) պառակտումների հաղթահարման եւ հայերի ու ադրբեջանցինեերի պատմական հաշտության կուրսը: Հնարավոր է, որ դա կարվի ոչ միանգամից, այլ հետզհետե` երկու-երեք հրապարակային հայտարարությունների միջոցով, որոնք կարող են աստիճանաբար թուլացնել անխուսափելի զիջումների բացասական ընդունումը: Բացի այդ, Վ. Կազիմիրովը վստահ է, որ բանակցություններին պետք է մասնակցեն հակամարտության երեք կողմերը` ընդգրկելով նաեւ Լեռնային Ղարաբաղը: Շատ կարեւոր է նաեւ, որպեսզի բանակցությունների հենց սկզբից կողմերը դադարացնեն իրենց թշնամական պրոպագանդան, գտնում է դիվանագետը: