Վրաստանի խորհրդարանական ընտրություններից հետո երկրում ստեղծված լարվածության պատճառով մարտական դրություն է հայտարարվել Ախալքալաքի շրջանում տեղակայված թիվ 62 ռուսական ռազմակայանում: «Ա-ինֆո» գործակալության հաղորդման համաձայն, չնայած շրջանում ամեն ինչ հանդարտ է, սակայն չեն բացառվում սադրանքները: Աղբյուրի համաձայն, Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլիի հայկական հասարակական կազմակերպությունների խորհուրդը կոչ է արել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, պատգամավորության թեկնածուներին զսպվածություն ցուցաբերել եւ որեւէ սադրանքի չենթարկվել: