ՀՀ նախագահին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Վլադիմիր Ռուշայլոն այսօր Երեւանում քննարկել են երկու երկրների անվտանգության խորհուրդների 2004 թ. համատեղ միջոցառումների ծրագրի նախագիծը: Ինչպես տեղեկացրել են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունում, հանդիպման ընթացքում կողմերը, անդրադարձել են նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ փոխգործակցության հարցերին` Հավաքական անվտանգության պայմանագրի եւ ԱՊՀ շրջանակներում: Քննարկվել է նաեւ տարածաշրջանային անվտանգության եւ ահաբեկչության դեմ պայքարի խնդիրները: