AM
4 November 2003 - 14:36 AMT

ՎԱՇԻՆԳԹՈՆՈՒՄ ԸՆԹԱՆՈՒՄ Է ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ ՆԻՍՏԸ

Տնտեսական համագործակցության հայ-ամերիկյան աշխատանքային խմբի 7-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Վաշինգթոնում է գտնվում Հայաստանի պատվիրակությունը` ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում ընդգրկված են ՀՀ նախագահի տնտեսական հարցերով գլխավոր խորհրդականը, առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարը, Կենտրոնական բանկի նախագահը, պետական մաքսային կոմիտեի նախագահը: Ինչպես «Արմինֆո» գործակլությանը հաղորդել են ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունում, երկու երկրների կառավարությունների ներկայացուցիչները կքննարկեն ԱՄՆ Հայաստանին օժանդակության շրջանակներում իրականացվող աշխատանքների ընթացքը` Հայաստանում տնտեսական աճի ապահովման, սոցիալական եւ էներգետիկ ոլորտներում բարեփոխությունների, կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ, ինչպես նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը Հայաստանի անդամակցության հետ կապված հարցերը: Կքննարկվեն նաեւ Հայաստանի գյուղատնտեսության, փոքր եւ միջին ձեռնարկատիրության, մաքսային եւ հարկային ոլորտներին առնչվող հարցեր: