AM
3 November 2003 - 17:47 AMT

ԲՈՒԼՂԱՐԻԱՅԻ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ՍՏՀԿ-ՈՒՄ ԵՐԿԱՐԱՑՎԵԼ Է

Առաջիկա կիսամյակում Ադրբեջանը կշարունակի իր նախագահությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում: Համաձայն կանոնակարգի` նախագահությունը 2004 թվականի առաջին կիսամյակում այբբենական կարգով պետք է փոխանցվեր Բուլղարիային: Սակայն վերջինս հրաժարվեց նախագահությունից` բացատրելով դա ԵԱՀԿ-ում նախագահության հետ կապված ծանրաբեռնվածությամբ: Քանի որ որեւէ այլ երկիր պատրաստ չէր ստանձել նախագահող երկրի պարտականությունները ՍՏԾՀԿ-ում, որոշվեց, որ Ադրբեջանի նախագահությունը կերկարացվի եւս կես տարով: