AM
30 October 2003 - 17:10 AMT

ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԵՐԴՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍՎՈՒՄ Է ՀԵՅԴԱՐ ԱԼԻԵՎԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 31-ին Բաքվում կայանալիք երդման արարողությանը սպասվում է երկրի նախկին ղեկավար Հեյդար Ալիեւի ներկայությունը: Այդ մասին, Բաքվի աղբյուրների հաղորդագրության համաձայն, հայտարարել է Ադրբեջանի Միլլի մեջլիսի նախագահ Մուրթուզ Ալեսքերովը: Նրա խոսքերով, Ալիեւ-ավագի ինքնազգացողությունը բավականին լավ է, եւ եւթե բժիշկներր թույլ տան, նա կվերադառնա Բաքու: Իսկ «Նեզավիսիմայա գազետա»-ի հաղորդագրության համաձայն, երդման արարողության բոլոր նախապատրաստական աշխատանքները տարվում են երկրի նոր առաջին տիկին` Մեհրիբան Ալիեւայի անձնական հսկողությամբ: Աղբյուրի համաձայն, դա առիթ է տալիս արդեն այժմ խոսելու այն մասին, որ առաջիկայում նա կմասնակցի պետական գործերին: